Ինչու մեզ մոտ

Առաքելություն


Կիրառելով համաշխարհային բժշկական նորարար մեթոդները և տեխնոլոգիական նվաճումները՝ մեր հիվանդներին/(հաճախորդներին) մատուցել որակյալ և մատչելի ծառայություններ:

Ախտորոշում


Անկախ բուժման ընթացում կիրառվող նյութերից և մեթոդներից`մեծ
նշանակություն է տրվում ախտորոշմանը:Բացի առաջնային զննումից, բոլոր հիվանդներն անխտիր անցնում են Panoramic x ray, KT VISIOGRAPHIA, պատրաստվում են ախտորոշիչ մոդելներ:

Ամբողջ բուժման ընթացքը և որակական հսկողությունն իրականացվում է Seiler մանրադիտակների միջոցով: Եթե տեսնում եք խնդիրը, Դուք ունակ եք այն նաև բուժելու:

Երբեք չենք դադարում փնտրել նորանոր տեխնոլոգիաներ Ձեր բուժումն էլ ավելի անվտանգ, հարմարավետ և անցավ դարձնելու համար:Ցավի զգացումն այն գործոնն է, որ դեռ մանկուց մեզ մոտ վախ է առաջացնում հաճախել բժշկական կենտրոն: Նորագույն Painless Injectr-ով անզգայացման վերաբերյալ Ձեր պատկերացումները լիովին կփոխվեն:

clinic-pic

Բուժհաստատություն


Այցելելով բուժհաստատություն՝ կհամոզվեք, որ տրված յուրաքնչյուր լուծման առանցքային հիմքում գտնվում եք հենց Դուք: Բուժհիմնարկում կիրառվող եվրոպական և ամերիկյան հայտնի ապրանքանիշերի, սարքավորումների ընտրությունը կատարվել է անվտանգության և հարմարավետության խստագույն նկատառումներից ելնելով: Առաջին հայացքից դժվար թե կռահեք, թե որքան նորարարական լուծումներ կան թաքնված այդ սարքավորումներում, որոնք կոչված են առաջին իսկ րոպեներից պարուրել Ձեզ հարմարավետությամբ՝ չանտեսելով անվտանգության և ոչ մի կանոն:

Այսպես. բուժհաստատությունում բացառվում է հիվանդից հիվանդ, կամ բժշկից հիվանդ և, հակառակը ,վարաքների փոխանցումը, քանզի՝

  • օգտագործվում են ախտահանող և պաշտպանիչ նորագույն միջոցներ,
  • բոլոր համակառույցներն օժտված են FLUSH համակարգով,
  • գործիքների զգալի մասը եզակի կիրառման են, իսկ բազմակի կիրառման գործիքներն անցնում են լվացման և ախտահանման 4 փուլեր:

Մենք ստեղծել ենք հարմարավետության աշխարհ առանց վարաքների:

clinic-pic-3