Հաճախ տրվող հարցեր

Ձեր անունը (պահանջվում է)

Ձեր նամակները (պահանջվում է)

Գրեք կոդը

captcha
Ձեր հարցը

Հարց #1


Իմպլանտացիայից հետո կարելի՞ է գնալ ֆիտնեսի կամ զբաղվել լողով:

Պատասխան


Կախված միջամտության աստիճանից` հետագա ֆիզիկական ծանրաբեռնվածության սահմանափակումը տարբեր է:Բոլոր դեպքերում խորհուրդ է տրվում խուսափել հաջորդող 2-7 օրը ծանր ֆիզիկական ծանրաբեռնվածությունից:

Հարց #2


Կա՞ արդյոք տարիքային սահմանափակում:

Պատասխան


Իմպլանտացիան ցուցված է ծնոտի աճը ավարտված անձանց մոտ (սկսած 18-20 տարեկանից), իսկ մեծահասակների մոտ` ինդիվիդուալ է: Մեր ամենատարեց պացիենտը 78 տարեկան է, ում մոտ տեղադրվել է 8
իմպլանտ, բոլորն էլ օստեոինտեգրվել են :

Հարց #3


Քանի՞ իմպլանտատով կարելի է ունենալ անշարժ ատամնաշար լրիվ անատամ ծմոտի պարագայում:

Պատասխան


Գոյություն ունի մեթոդ All on 4 (Մալոյի մեթոդ), որը հնարավորություն է տալիս ունենալ անշարժ ատամնաշար 4իմպլանտատով: Դասական դեպքում 6-8 իմպլանտատ:

Հարց #4


Կարելի՞ է արդյոք տեղադրել իմպլանտ ատամի հեռացումից անմիջապես հետո:

Պատասխան


Դա կախված է ատամի հեռացման պատճառից: Եթե առկա է ատամի շուրջը երկարատև խրոնիկական կամ սուր բորբոքային վիճակներ, որոնք ատամի հեռացումից հետո չեն վերանում, ապա նպատակահարմար է սպասել մինչև վերքի ապաքինումը: Իսկ եթե ատամի հեռացումը կատարվել է օրինակ տրավմայի հետևանքով, ապա հնարավոր է տեղադրել անմիջապես հեռացումից հետո:

Հարց #5


Անմիջապես իմպլանտացիայից հետո կարելի է արդյոք պրոթեզավորել:

Պատասխան


Ժամանակակից իմպլանտոլոգիայում գոյություն ունի հասկացություն  « իմլանտատի անմիջապես ծանրաբեռնում » :Կարևոր նախապայմանն իմպլանտատի առաջնային ձգումն է, և մակերեսի օստեոինտեգրման ունակությունը: Իմպլանտատի առաջնային կայունությունը ստուգում ենք ամենանորագույն էլեկտրոնային համակարգերով,ինչը հստակ պատկերացում է տալիս կարելի է ծանրաբեռնել այդ փուլում, թե ոչ:

Հարց #6


Իմպլանտացիայից հետո այտուցներ կլինեն արդյոք և եթե այո,ապա ինչքան ժամանակ կպահանջվի ապաքինմանհամար :

Պատասխան


Ցանկացած վիրաբուժական միջամտությունից հետո կարող են լինել այտուցներ:Այտուցի ծավալը և չափըպայմանավորված է մի շարք գործոններով` տարիք ,սեռ, անոթների թափանցելիության աստիճան, միջամտությանբարդություն ու ծավալ, ըստ այդմ, այտուցների ծավալը և ապաքինման ժամկետը անհատական է :

Հարց #7


Որքանով է հավանական, որ իմպլանտատը « կկպնի » :

Պատասխան


« Կկպնի » ժողովրդական տերմինն իմպլանտոլոգիայում ունի իր անունը` օստեոինտեգրացիա: Մեր կողմից օգտագործվող իմպլանտատների օստեոինտեգրվելու հավանականությունը 98% է: