Միֆ եւ իրականություն

Միֆ #1


Ատամնային իմպլանտները կարող են առաջացնել առողջական այլ խնդիրներ:

Իրականություն


Օսթեոինտեգրված իմպլանտները իներտ են իմունիտետի նկատմամբ եւ այն նյութերը, որոնցից

պատրաստված են ներկայիս իմպլանտները, նույնպես բիոիներտ են: Չինտեգրված իմպլանտները կարող են

առաջացնել տեղային բորբոքային երեւույթներ, որոնք դեպքերի մեծամասնության ժամանակ, իմպլանտատի հեռացման պարագայում անհետանում են:

Միֆ #2


Ատամնային իմպլանտացիան ցավոտ է եւ անհրաժեշտ է ընդհանուր անզգայացում:

Իրականություն


Ներկայիս անեսթետիկների բարձր էֆֆեկտիվության շնորհիվ իմպլանտացիան կատարվում է

տեղային անզգայացմամբ եւ ընդհանուր անզգայացում կատարվում է, եթե հակացուցված են տեղային

անեսթետիկները:

Միֆ #3


Ատամնային իմպլանտները արդյունավետ չեն եւ հաճախ չեն ինտեգրվում:

Իրականություն


Համաշխարհային եւ մեր սեփական փորձը վկայում է իմպլանտանտներով բուժման բարձր

արդյունավետության մասին՝ 95-99% օսթեոինտեգրացիա:

Միֆ #4


Ծխելը չի ազդում իմպլանտացիայի եւ հետագա ընթացքի վրա:

Իրականություն


Ծխելը կտրուկ նվազեցնում է իմպլանտացիայի արդյունավետությունը: Այդ իսկ պատճառով , անգամ երկար

տարիներ ծխող մարդկանց , խորհուրդ է տրվում վիրահատությունից` 1 շաբաթ առաջ եւ վիրահատությունից 2

շաբաթ հետո կտրուկ նվազեցնել կամ աստիճանաբար դադարեցնել ծխելը:

Միֆ #5


Իմպլանտացիայի ժամանակ վնասվում են հարեւան ատամները:

Իրականություն


Իմպլանտացիան հնարավորություն է տալիս `առանց բացակա ատամը հարող հարեւան ատամները հղկելու, վերականգնել բացակա ատամը:

Միֆ #6


Ատամնային իմպլանտացիան ձգձգվող գործընթաց է եւ տեւում է տարիներ:

Իրականություն


Հնարավոր է բացակա ատամի վերականգնում 1 օրում:

Ներկայիս թվային տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս պատրաստել ապագա ատամը մինչեւ իմպլանտատի տեղադրումը , եւ ստանալ վերջնական արդյունք ընդամենը 1 օրում:

Միֆ #7


Իմպլանտացիան արագացնում է ոսկրային ատրոֆիան:

Իրականություն


Նորագույն իմպլանտները նվազեցնում են բացակա ատամի շրջանում ոսկրային ատրոֆիան: